«Որ Վարդան Ղուկասյանն է դարձել Գյումրիի քաղաքապետ, քաղաքի տոնի առթիվ գյումրեցիներին պիտի չշնորհավորե՞ս․ Ամո՛թ քեզ»․ Ղուկասյանը՝ Փաշինյանին
Oct 7, 2025
1 min read

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամոթանք է հնչեցրել գործող իշխանության հասցեին՝ Գյումրիի օրվա առիթով քաղաքի բնակիչներին չշնորհավորելու համար։
«Այնքան ամոթ է, այնքան խայտառակություն է, որ վարչապետը նմանատիպ մոտեցում է ցուցաբերել, քաղաքի տոնի առթիվ չի շնորհավորել գյումրեցիներին։
Ես էդ մարդուն ի՞նչ ասեմ ․․․․ Այսինքն, ի՞նչ է նշանակում, որ Վարդան Ղուկասյանն է դարձել քաղաքապետ, դու պիտի գյումրեցիներին չշնորհավորե՞ս ․․․ Ասում ես՝ 15 000 ձայն էլ ՔՊ-ն է հավաքել, դրանց գոնե շնորհավորեիր։
Այսինքն՝ ժողովուրդը քո հետևից չի եկել, դրա համար չես շնորհավորո՞ւմ ժողովրդին։
Ամոթ ձեզ, այդքան բան»,- ասել է Ղուկասյանը։




















