top of page

Հայրս մեզ միշտ հիշեցնում է՝ եթե քարը մոռանում է, թե որ լեռից է պոկվել, վերածվում է փոշու. մեզ չեն կարող վերածել փոշու. Սամվել Կարապետյանի դուստր

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, ինստագրամի իր էջում հիշեցրել է վաղը սպասվող հանրահավաքի մասին՝ միաժամանակ ներկայացնելով անձնական դիտարկումներ և մտահոգություններ երկրի իրավիճակի վերաբերյալ։

«Երբ երկրում հարցերը լուծվում են վիրավորանքներով՝ սոցցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է մեզ՝ բոլորիս, մեր պատվին»,-տեսաուղերձում նշում է նա և հիշեցնում, որ արդեն 121 օր է, ինչ իր ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու՝ հոր՝ Սամվել Կարապետյանի կողքին, այլև՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու իրավունքների և արժեքների պաշտպանության համար։

«Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք՝ բոլորս, կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները», - նշել է Տաթևիկ Կարապետյանը։

Տաթևիկ Կարապետյանի խոսքով՝ իր հայրը միշտ հիշեցնում է մի կարևոր միտք. «Եթե քարը մոռանում է, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։



Մեզ չեն կարող վերածել փոշու»։

 
 
1/3174
bottom of page