«Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը Զվարթնոցում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
- Armen Sukiasyan
- 5 hours ago
- 1 min read

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը, ավագանու այլ թեկնածուների ուղեկցությամբ, այսօր այցելել է Զվարթնոց գյուղ։
Այցի ընթացքում Խաչիկ Մանուկյանը ծանոթացել է համայնքի խնդիրներին, շփվել բնակիչների հետ, ներկայացրել իր նախընտրական ծրագիրը։
Համայնքապետի թեկնածուն վստահ է, որ իր հաղթանակից հետո գյուղի առջև ծառացած խնդիրներին անպայման լուծում կտրվի։
Զվարթնոց գյուղում Խաչիկ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության նրա թիմակիցներին ուղեկցել է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։