Search
Օդանավակայանում Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել
- Lida Nalbandyan
- Feb 18
- 1 min read

Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել։ Զուրաբիշվիլին վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին, հայտնում է Pirveli հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին՝ ինչպես նախօրեին, երբ օդանավակայանում հավկիթներ էին նետել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա։
Զուրաբիշվիլին որևէ մեկնաբանություն չի տվել։ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել։
11.30.20.04.2025
17.13.19.04.2025