top of page

Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

Mar 14, 2025
1 min read

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:


 


Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 


 


Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 


 

 
 
1/3798
bottom of page