Որ ուխտազանցի կողքին ուզում եք` եղեք, բայց, Աստծո սիրուն, մի ասեք, որ եկեղեցու կողքին եք, եկեղեցին մի դարձրեք ձեզ վահան. Ռուբեն Ռուբինյան
- Armen Sukiasyan
- 2 days ago
- 1 min read

Եկեղեցու դեմ տարվող արշավին այս անգամ միացել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրան էլ, ինչպես իր քաղաքական ղեկավարին, սկսել է հետաքրքրել կուսակրոնության թեման։
«Այսօր աչքովս ընկավ, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ ասում են մոտավորապես հետևյալը.
«Ինչքան էլ սուրբ ուխտեր խախտած լինեն ու քանի երեխա էլ ունեցած լինեն կուսակրոն հոգևորականները, մենք եկեղեցու կողքին ենք, որովհետև իշխանությունները վատն են»։
Սիրելիներս, ես, իհարկե, դեմ չեմ՝ որ ուխտազանցի կողքին ուզում եք` եղեք, բայց, Աստծո սիրուն, մի ասեք, որ եկեղեցու կողքին եք:
Դուք եկեղեցու կողքին չեք, դուք ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` ձեր քաղաքական պարտնյորների կողքին եք: Սուրբ եկեղեցին մի դարձրեք ձեզ վահան, պետք չի:
Եկեղեցական կանոնը հստակ է` բարձրագույն եկեղեցական ղեկավարությունը պիտի լինի կուսակրոն, հետևաբար, անհնար է լինել կուսակրոնության ուխտը խախտողի կողքին ու միաժամանակ ասել, որ եկեղեցու կողքին ես:
Նույնկերպ, օրինակ, անհնար է ասել «Նախագահը կեղծել է ընտրությունները, բայց ես իր կողքին եմ, որովհետև այսպես ու այնպես»:
Չնայած` ի՞նչ եմ խոսում` դուք դա էլ եք արել»,- Facebook-ում գրել է ՔՊ-ականը։