top of page

Պայթյուն բնակարանում. մանրամասներ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 14, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 14-ին, ժամը 11:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որն ուղեկցվել է պայթյունով.  փլուզվել է  բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 11:54-ին: Այրվել են կենցաղային իրեր:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն 

bottom of page