top of page

Բացառիկ երկրում ենք ապրում. Հայաստանը միակն է, որտեղ հակամարտող երկրների շահերը թվացյալ չեն բախվում. ԱԱԾ նախկին տնօրեն

Aug 8, 2025
1 min read

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ բացառիկ երկրում ենք ապրում, բացառիկ ճարպկությամբ և դիվանագիտությամբ։

«Հայաստանը միակն է, որտեղ հակամարտող երկրների շահերը թվացյալ չեն բախվում։

1. մեր պետության սահմանների կարևոր հատվածները պահում է Ռուսաստանի Դաշնությունը,

2. ⁠անվտանգության համակարգի կորիզը՝ երկրի ներսում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազան է,

3. ⁠սահմանների այլ հատվածում դիտորդական առաքելություն են իրականացնում Եվրամիության ներկայացուցիչները,

4. ⁠երկրի տարածքի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից,

5. ⁠միջանցք են բացում, որը գտնվելու է ԱՄՆ վերահսկողության ներքո,

6. ⁠Իրանը սպառնում է նույն այդ միջանցքի բացմանը:

Սա նման է «ռուսական ռուլետկայի»․ խաղացողի համար՝ բոլոր հետևանքներով...»,- նշել է Համբարձումյանը։

 
 
1/3798
bottom of page