«Դեռևս չեմ ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ»․ Թրամփ
- Aug 16, 2025
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Անքորիջում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո։
Ի պատասխան ռուսական նավթ գնելու համար Ռուսաստանի և Չինաստանի դեմ երկրորդական պատժամիջոցների մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է.
«Այսօր տեղի ունեցածի պատճառով, կարծում եմ, դեռ պետք չէ մտածել այդ մասին։ Պուտինի հետ հանդիպումը լավ է անցել»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ «երկու կամ երեք շաբաթից» կարող է մտածել Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։
Թրամփը պարծեցել է, որ Պուտինը գովաբանել է իր տնտեսական հաջողությունները՝ ԱՄՆ-ն անվանելով «թնդանոթի պես թեժ»։
Թրամփը չի ասել, թե որ հարցերում է, որ համաձայն չէր Ռուսաստանի նախագահի հետ։
«Ես կնախընտրեի հրապարակավ չխոսել այդ մասին։ Կարծում եմ՝ ինչ-որ մեկը դեռ հրապարակավ կհայտարարի այդ մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։




















