top of page

Սյունիքի մարզում վարորդը մեքենայով հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 30
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիս-Խոզնավար ավտոճանապարհի 11 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 19-ամյա Ժենյա Ս․-ն տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

 
 
1/3113
bottom of page