Հայրս ենթարկվել է խոշտանգումների․ Ռուբեն Վարդանյանի որդին մարդկությանը պայքարի կոչ է անում
Feb 27, 2025
1 min read

Հայրս ենթարկվել է խոշտանգումների, այս մասին տեսաուղերձում ասում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Նա կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Գենսերը հայտարարել է, որ Վարդանյանի առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում։ Նա կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ դատապարտել ցուցադրական դատավարությունը․
«Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։




















