top of page

Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից

May 19, 2025
1 min read

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 
 
1/3798
bottom of page