top of page

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Սամվել Կարապետյանի եղբորորդին երեկ մարդ է ծեծել, դատախազին էլ խնդրեց՝ տեղեկություններ տալ, մինչդեռ, դեպքը 2019-ին է եղել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկություն է ստացել, թե, իբր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին մարդ է ծեծել։

«Մամուլում տեղեկություն կա, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծի է ենթարկել ինչ-որ մեկին ու պահանջել է 10 միլիոն եվրո»,- հայտարարեց նա ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ տեղեկությունն իրականությանը համապատասախանո՞ւմ է, կա՞ նման գործ։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե այդ տեղեկությունը գրել է «Հետք»-ը ու, իբր, դեպքը տեղի է ունեցել երեկ։

Վարդապետյանն ասաց, թե պետք է ճշտի տեղեկությունը։

«Շատ կուզեմ, որ ընդմիջումից հետո, եթե նման տվյալ լինի, հրապարակեք»,- ասաց նա։

Նկատենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե երեկ, այլ՝ 2019 թվականին։

1/2822
bottom of page