Վիկտոր Դյոկերեշը կտեղափոխվի «Արսենալ»
- Armen Sukiasyan
- Jul 23
- 1 min read

Շվեդիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Վիկտոր Դյոկերեշը Լիսաբոնի «Սպորտինգից» կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», այս մասին հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։ Տրանսֆերի գումարը կկազմի 63,5 միլիոն եվրո, նախատեսված է նաեւ 10 միլիոն եվրո բոնուս։
Անցած մրցաշրջանում «Սպորտինգը» մասնակցել է 52 հանդիպման, խփել է 54 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված էր մինչեւ 2028թ․ հունիս։
Transfermarkt-ը Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։