top of page

Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ մեկնում է Աբու-Դաբի

Feb 2
1 min read

Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ մեկնում է Աբու-Դաբի


Աբու Դաբիում փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությունը, որին, MediaHub-ի տեղեկություններով, մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։


Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Իլհամ Ալիևը ևս մեկնալու է Աբու-Դաբի՝ մասնակցելու այս միջոցառմանը։


Նկատենք, որ մեր տեղեկություններով, մինչ այս պահը հստակեցված չէ՝ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում տեղի կունենա՞ այդ օրը, թե՞՝ ոչ։

 
 
1/3798
bottom of page