top of page

Լավ հոգեհանգիստ լինի, կարելի է համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տե՞ղ է... խելագարվել կարելի է ուղղակի. Փաշինյանը՝ համալիրի հայտնի հարսանիքի մասին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին։ Այնտեղ տեղի էր ունեցել հանրությանը հայտնի «Վիվարոյի Վիգեն»-ի եղբոր որդու հարսանիքը։

Ըստ նրա՝ համալիրը տարիներով քանդվում էր, քայքայվում էր ու հիմա միլիարդներ են ներդնում, դեռ չեն կարողանում քայքայման պրոսեցը կանգնեցնել։

«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա... հարյուրավոր ընտանիքներ գնում, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգ աշխատել, երաժիշտները կարող են հավելյալ գումար ստանալ... չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին»,- կառավարության նիստում ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս մոտեցումն է նաև մեր եկեղեցիների նկատմամբ։

«Վերջերս մի քանի տաճարներում մոմ վառելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց տվեցի՝ մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել...»»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ եթե հիմա ասեն, որ պետք է համալիրի վրա խաչ դնեն՝ մեծ ակտիվություն կառաջանա։

«Կասեն՝ ինչպիսի՜ նվիրական առաջարկություն, իսկապե՜ս, եկեք տանենք, խաչ դնենք համալիրի գլխին։ Այ, որ լավ հոգեհանգիստ լինի, կարելի է անել, բայց հարսանիք թող գնան Դուբայում անեն, սա հարսանիք անելու ի՞նչ տեղ է, Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տե՞ղ է... խելագարվել կարելի է ուղղակի»,- շեշտեց Փաշինյանը։

1/2735
bottom of page