top of page

Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ

Feb 8, 2025
1 min read

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման  բաժանմունքում, երկուսինը` թեթև:

 
 
1/3798
bottom of page