Ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու են․ Չարիքն ու իր խմբակն էլ գիտեն դա․ Բագրատ Սրբազան
- Armen Sukiasyan
- 3h
- 1 min read

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․
«Այն, որ… ակնհայտ է...
Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է…
Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ…
Այն, որ 2024թ. ապրիլիից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ…
Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ…
Այն, որ հունիսի 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ…
Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս, խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…
Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ…
Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ…
Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ…
Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…
Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու են, դա էլ է ակնհայտ…
Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ…»։