top of page

Շոյգուն ժամանել է Պեկին

  • Feb 28, 2025
  • 1 min read

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը կտևի մեկ օր։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Անվտանգության խորհուրդը նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։

 
 
bottom of page