Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»՝ Ուրուգվայի նախկին ղեկավար Խոսե Մուխիկան
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
89 տարեկանում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։ Նա համեստ ապրելակերպի պատճառով համարվում էր «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։
«Մենք շատ կկարոտենք քեզ։ Շնորհակալություն մեր ժողովրդի հանդեպ քո մեծ սիրո և այն ամեն ինչի համար, ինչ մեզ տվել ես»,- X-ում գրել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։