top of page

«Ժողովուրդ». Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։Ժողովուդ օրաթերթը ներկայացնում է իրական պատկերԱղքատության թվային պատկերը հետեւյալն է

2018թ․ – 23.5%

2019թ․ – 26.4%

2020թ․ – 27%

2021թ․ – 24․8%

2022թ․ – 24․8 %

2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է․

2019թ․ – 43,8%

2020թ․ – 47,6%

2021թ․ – 45,7%

2022թ․ – 41,3%

Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։

1/2102
bottom of page