top of page

«Արտաքին ուժերը խառնվում են հայ ժողովրդի ընտրությանը և իրավունքներին». Արմեն Աշոտյան

  • 8 hours ago
  • 1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Արևմուտքը անթաքույց խառնվում է ՀՀ գալիք ընտրություններին. «Նիկոլի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ-ն խառնվում ՀՀ-ի ներքին գործերի, գալիք ընտրությունների մեջ, որ անգամ պրոպագանդային կարևորագույն հարթակները, ինչպիսին է օրինակ BBC-ն, շատ բաց տեքստով անդրադարձել է և արձանագրել այս իրողությունը: Միջազգային կազմակերպության հայտնի փորձագետ Կուչերան BBC-ին տված իր հարցազրույցում բաց տեքստով խոսում է այն մասին, որ Արևմուտքը բացահայտ կերպով խառնվում է ՀՀ-ի ներքին գործերին, գալիք ըտրություններին՝ միակողմանի պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին... Այս ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված: Այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրությանը և իրավունքներին: Դա անում են բացահայտ՝ ստավկան դնելով Նիկոլ Փաշինյանի վրա»:

 
 
bottom of page