top of page

Հայաստանի` շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է

  • Sep 22, 2024
  • 1 min read

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:


Մեր կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:


Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին:


Մեր տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:


Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին:

1/3587
bottom of page