top of page

Քլոե Քարդաշյանը «նարդոսի ամուսնության» գաղափարի աջակիցներից է

Քլոե Քարդաշյանը պաշտպանել է «նարդոսի ամուսնության» գաղափարը։

Ինֆլյուենսեր Էյ Ջեյ Դոնկերսը վերջերս Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նարդոսի ամուսնությունների վերադարձն է քարոզում։ Նրա փաստարկն այն է, որ կանայք հոգնել են տղամարդկանցից, գեյերը, նույնպես, հոգնել են տղամարդկանցից, բայց գեյ տղամարդիկ եւ կանայք դառնում են հիանալի ընկերներ և զուգընկերներ:

Նարդոսի ամուսնությունը կեղծ ամուսնություն է տարբեր սեռի երկու մարդկանց միջև, որի դեպքում զուգընկերներից մեկը կամ երկուսն էլ նույնասեռամոլ կամ բիսեքսուալ են: Նման ամուսնությունը կարող է կնքվել՝ նպատակ ունենալով «քողարկել» սեփական սեռական կողմնորոշումը` սոցիալական խարանումից խուսափելու համար:

Այս պրակտիկան տարածված էր 1950-ականներին և ավելի վաղ, երբ միասեռ ամուսնությունները անօրինական էին:

40-ամյա  Քարդաշյանը գրառումը մեկնաբանել է մի քանի էմոջիներով՝ այդ թվում մանուշակագույն սրտով:

bottom of page