Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
- Arevik Charchyan

- Sep 20, 2024
- 1 min read

Մահվան ելքով ավտովթար է տեղի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում։
«Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, սակայն «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է ։Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















