Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
- Aug 29, 2025
- 1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Զորյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան -Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»:




















