top of page

Ալեն Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 6
  • 1 min read
ree

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ», Factor.am-ին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,-ասել է նա։



Հիշեցնենք՝ որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Մինչ այս Քոչարյանը վճռական էր տրամադրված, որ զեկույցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ և չէր ընդունում Սիմոնյանի այն պարզաբանումը, թե զեկույցը ԱԺ նախագահին ուղարկվել է ժամկետների խախտմամբ։



Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում ևս հաստատել է, որ նման քննարկում և որոշում եղել է, սակայն նա նշում է՝ ոչ թե «արխիվ» է ուղարկվում, այլ «գաղտնի բաժին»։ Այս որոշումը Անդրանիկ Քոչարյանը հետքայլ չի համարում, նշում է՝ գաղտնիության ռեժիմին հասանելիություն ունեցող անձինք կարող են ծանոթանալ զեկույցի բովանդակությանը։

 
 
1/3113
bottom of page