top of page

Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ գնալու է Հռոմի Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկ և այնտեղ աղոթք է հղելու  Տիրամորը՝ աշխարհի համար խնդրելով խաղաղություն։ Պապը բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ  խաղաղության աղոթքին։ 

«Հաջորդ կիրակի ես կգնամ Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկ, որտեղ կհայցեմ Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը, կխնդրեմ, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին։ Հաջորդ կիրակին՝ հոկտեմբերի 7-ը, խնդրում եմ բոլորին  նվիրել ծոմապահությանը և խաղաղության աղոթքին»,- ասել է Հռոմի Պապը։

1/3213
bottom of page