top of page

Հրդեհ՝ Ախուրյան գյուղում

  • Aug 30, 2025
  • 1 min read

Օգոստոսի 30-ին, ժամը 13։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոլանդական թաղամասի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ) և ավտոտնակում (մոտ 18 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են վագոն-տնակը՝ կենցաղային իրերով և ավտոտնակը։

 
 
1/3752
bottom of page