Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
- Aug 20, 2025
- 1 min read

Երևանում օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 21-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




















