Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ ռազմական փորձագետները զբաղված են բանակը վարկաբեկելով. Մարուքյան
Oct 20, 2025
1 min read

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ «Ազատության» նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և մասնագիտությամբ գրականագետ Թագուհի Ղազարյանը նախագիծ են կազմել, ըստ որի՝ պետք է փակվի հեռուստաընկերություն, և այդ հեռուստաընկերությունը «Շողակաթն» է։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ իրավապաշտպան համարվող մարդը մատնագրեր է գրում տարբեր անձանց դեմ, ինչից հետո նրանք ապօրինի հետապնդումների են ենթարկվում։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրեր ենք ապրում, որ ռազմական փորձագետները զբաղված են բանակը վարկաբեկելով։
Եվ, ցավոք, այս շարքը կարելի է անվերջ շարունակել, քանի որ բոլոր նրանք, ովքեր երբևէ հայտնի են եղել որևէ ոլորտում, իսկ հիմա հեռացել են դրանից, հենց իրենք էլ պղծում են այդ ոլորտը»։




















