top of page

Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:


Մինչ բնակիչների հետ հանդիպումը, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը մանրամասներ է ներկայացրել իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: 

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վերին Դվին, Դիմիտրով, Ռանչպար, Ղուկասավան բնակավայրերի բնակիչների հետ, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների կրթական, կրոնական, մշակութային իրավունքներն ու պահանջմունքները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը ոչ միայն իրականացված ծրագրերին ծանոթանալն է, այլ նաև տեղում մտահոգություններին ու խնդիրներին ծանոթանալն ու հասցեագրելը: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև պատասխանել է բնակիչների կողմից բարձրացված հարցերին և համապատասխան հանձնարարականներ տվել

1/3134
bottom of page