«Կարո՞ղ է կարծում եք՝ ՔՊ-ն շանս չունի, դրա համար չեք առաջադրվել»․ լրագրողը՝ Հրաչյա Հակոբյանին
Dec 2, 2025
1 min read

«Կարծում եմ՝ ես չպիտի գնահատեմ իմ աշխատանքը որպես պատգամավոր արդյունավետ էր թե ոչ, հանրությունը պետք է գնահատի։ Ես ուղղակի չեմ շարունակում, որովհետև որոշեցի մի փոքր՝ գոնե առաջիկա 5 տարին, ակտիվ քաղաքականությամբ չզբաղվել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ կարո՞ղ է կարծում եք, թե ՔՊ-ն այլևս շանս չունի՝ դրա համար, պատգամավորը համառոտեց․ «Չէ, չեմ մտածում»։




















