Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում են պահպանել զգոնություն
- Armen Sukiasyan
- 22 hours ago
- 1 min read

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․
«Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության էլեկտրոնային հասցեի (armiranembassy@mfa.am), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)»։