«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ազատվեց պաշտոնից ու նշանակվեց Հունգարիայում Հայաստանի դեսպան
- Armen Sukiasyan
- Jun 5
- 1 min read

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հայկակ Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին։
Արշամյանը, հիշեցնենք, մինչև այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Քիչ առաջ նա հայտարարություն էր տարածել, որ ավարտում է պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:
Դրան հաջորդեց Խաչատուրյանի հրամանգրի հրապարակումը՝ Արշամյանին դեսպան նշանակելու վերաբերյալ․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Հայկակ Արշամյանին նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)»։