top of page

Փաշինյանը Բաղանիսում է. Անվտանգության աշխատակիցները լրագրողին բռնի ուժ կիրառելով հանել են դպրոցից

May 25, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնել: «Ազատության» տեղեկություններով՝ Բաղանիսում հանդիպում է նախատեսված գյուղի դպրոցում։

Անվտանգության աշխատակիցները դպրոց մտնել թույլ չեն տալիս: Լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով:

Առայժմ հայտնի չէ՝ կայցելի՞ Փաշինյանը նաև Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր։

1/3798
bottom of page