top of page

Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի

Sep 19, 2024
1 min read

Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։


 

Մարզերում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։


 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

1/3798
bottom of page