top of page

Սեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթք

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 25, 2024
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում,  հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ, կկատարվի  միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների  ու գերիների ու նրանց տունդարձի համար։

Մեկ տարի առաջ՝  սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների  հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի նախկին  քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի  հայեր:

 

1/3215
bottom of page