top of page

Կենտրոնում մի քանի մարդ է տուժել բնակարանում բռնկված հրդեհից․ ՌԴ

Nov 16, 2024
1 min read

Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում՝ Գորոխովայա փողոցի կոմունալ բնակարանում շաբաթ օրը հրդեհ է տեղի ունեցել, չորս մարդ տուժել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային վարչությունը։

Այսօր կեսօրից հետո Սանկտ Պետերբուրգի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 15 քմ միջանցք է այրվել Գորոխովայա փողոցի 25 հասցեում գտնվող կոմունալ բնակարաններից մեկում, ասվում է զեկույցում։

Ինչպես նշվում է, վեց սենյականոց կոմունալ բնակարանում բռնկված հրդեհի մասին հաղորդում է ստացվել Մոսկվայի ժամանակով ժամը 13.16-ին, հրդեհը մարվել է 15 մասնագետների և 3 միավոր տեխնիկայի կողմից։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։

1/3798
bottom of page