top of page

Կյանքից հեռացել է Արման Գրիգորյանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը:

Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ մասնակից՝ նպաստելով ազատ ստեղծագործական մտքի տարածմանն ու զարգացմանը։

Նշանակալի է նաև Արման Գրիգորյանի դերը արվեստի կրթության ոլորտում․ նա տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը փոխանցել է սերունդներին՝ կրթելով արվեստագետների նոր սերունդ։

ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հասարակությանը։

1/2698
bottom of page