Ղարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն Զուրաբյան
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 2 min read
Եկեք բոլորս ընդունենք և խոստովանենք, որ ամեն ինչի հիմքում որպես գլխավոր բոլորիս ոտքի հանող, մոբիլիզացնող առիթը եղել է Ղարաբաղի հարցը։ Հիմա շատ են շահարկումները, թե ինչու սկսվեց այն, այսօրվա իշխանություններն էլ են հիմա այն շահարկում՝ համարյա մեղադրելով մեր ազգին նրանում, որ մենք ինչու մտանք դրա մեջ, ինչու ընդհանրապես պիտի գնայինք մի ուղղությամբ, այն, ինչ իրենք անվանում են «Իրական Հայաստան»-ի կայացման ուղիները պետք է խոչընդոտեր։ Այսինքն սա ինչ-որ իմաստով համարենք պատասխան մեր այսօրվա իշխանություններին։ Այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ընթացքում։«Ղարաբաղի հարցը շատ պարզ հարց էր իրականում, մենք գիտեինք, որ կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, որտեղ այդ մարդիկ իրականում հալածվում են ազգային հողի վրա։ Հայերի շուրջ ստեղծվել էր մի ծանր մթնոլորտ, որն ուղղված էր նրան, որ դուրս մղեն հայերին ԼՂ-ից։ Դա սպիտակ ցեղասպանություն էր։ Ադրբեջանը բազմաթիվ քաղաքականություններ էր իրականացնում, բնակեցնում էր ադրբեջանցիներով։ Եվ հաշվի առնելով նաև այն, ինչ կատարվեց Նախիջևանում՝ այս խնդիրը պայթեց, բայց պայթեց ոչ թե որպես խժդժություն, այլ պայթեց շատ լուրջ իրավական սահմաններում, եղավ Հայաստանի Հանրապետության որոշումը, որ մենք համաձայն ենք ընդունել ԼՂ-ն մեր կազմում»,- նշել է նա։
«Այն հարցը, թե միացում էին կանչում, ինչու անկախություն դարձավ , բանն այն է, որ մենք գործում էինք Խորհրդային Միության սահմաններում և Խորհրդային Միության այսպիսի մի փաստաթուղթ էր գործում , որում գրված էր, որ Խորհրդային Միության բարձրագույն մարմիններն այնպիսի հարցեր կարող են լուծել, որոնք ներառում են, ասենք թե ինքնավար մարզերի ձևավորման կամ մարզերի կայացման կամ անգամ փոխանցման այլ պետությունների մեջ։ Միացումն ուներ շատ հստակ իրավական հիմք, դրան որպես պատասխան եղան սումգայիթյան ջարդերը։
Թեև մենք շարունակեցինք գնալ այդ ուղղությամբ, եղավ անսպասելին․ մենք հասկացանք, որ Խորհրդային Միության սահմաններում հնարավոր չէ հարցերի արդարացի կամ մեզ համար նպաստավոր լուծում ստանալը։ Այդ նպատակը հայտարարվեց 1989 թվականին մի հանրահավաքում։ Բայց մենք իրականում մտածում էինք, որ դա կարվի Խորհրդային Միության սահմանադրության շրջանակներում»,- հավելեց Զուրաբյանը։