top of page

Իշխանությունն ու այսօրվա խորհուրդն անհամատեղելի են. պատկերացնո՞ւմ եք՝ Գևորգ 5-րդը, Մանուկյանը, Դրոն ասեին՝ ժողովո՛ւրդ, չենք կարողանում, պետք է գնանք «իրական Հայաստանի» ճանապարհով. Սրբազան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Այսօրվա խորհուրդը մեր ինքնաճանաչողության և ինքնագնահատականի մասին է, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Երբ մենք հասնում ենք մեր իրական ինքնաճանաչողության աստիճանին, հրաշքներ են գործվում: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղրաքիլիսայի խորհուրդը դրա մասին է, թե ինչպես կարող է մի բուռ  ժողովուրդ, բոլոր հակառակ պայմաններն ունենալով իր գոյությանը, ոտքի կանգնել, հաղթանակել, ինչպես նաև հռչակել իր սեփական հանրապետությունը: Եվ դա ոչ միայն ժողովրդի, այլև առաջնորդության խնդիրն է: Նրանք, ովքեր չվախեցան և առաջնորդեցին, հաղթանակներ կերտեցին: Այդպես է նաև այսօր»,-հայտարարեց Սրբազանը:

 Նա ավելացրեց, որ այսօրվա իշխանությունն ու այսօրվա  խորհուրդն անհամատեղելի են. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ 107 տարի առաջ Գևորգ 5-րդ վեհափառը, Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը, գներալ Նազարբեկյանը, Դրաստամատ Կանայանը և մնացած բոլորը հանկարծ ասեին՝ դե, ժողովո՛ւրդ, չենք կարողանում, պետք է գնանք «իրական Հայաստանի» ճանապարհով: Այսօր մենք գոյություն կունենայի՞նք: Վստահաբար՝ ոչ: Վստահաբար չէինք ունենա Մայր տաճար:

Հիմա այս չարիքներն ի՞նչ համատեղելիություն ունեն այսօրվա խորհուրդի հետ: Սրանք ջարդել ու փշրել են ամեն ինչ, ժողովրդին տանում են սպառողականության: Չգիտեմ, թե այսօր ովքեր են, որ կուսակցություններն են ներկա, բայց կեղծ միասնություն տեղի չի ունենա: Միասնություն տեղի է ունենում գաղափարի շուրջ, չկա  ձևական բան: Ո՞ւմ  կողքին լինենք»։


1/2732
bottom of page