top of page

Վեհափառը քահանա հայրերին հորդորել է պատասխանատվությամբ և նվիրումով լծվել ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 26
  • 1 min read

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին,կարևորեց վերապատրաստման դասընթացները, որոնց շրջանակներում հոգևորականները հնարավորություն են ստանում հարստացնելու իրենց աստվածաբանական գիտելիքները, վերանորոգելու իրենց ուխտը, զորանալու Սուրբ Էջմիածնի խորհրդով, փոխանակվելու միմյանց փորձառությամբ և ամրապնդելու միջհամայնքային կապերը, որոնք կնպաստեն իրենց առաքելության առավել արդյունավորմանը։

Անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին պատասխանատվության մեծ զգացումով, արիաբար և անսակարկ նվիրումով լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, ուղղորդել ազգի զավակներին հավատի և ճշմարիտ արժեքների ճանապարհով՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայժողովրդի։

bottom of page