«Կազմում ենք 30-հոգանոց կույսերի խմբեր, վերցնում մատյաններ, գավազան ու շարժվում Էջմիածին: Հա, եթե փիլոն ունեք՝ փիլոն էլ բերեք». համացանցում ծաղրում են Փաշինյանին
- Armen Sukiasyan
- 2 days ago
- 1 min read

Համացանցում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» գործուն քայլեր ձեռնարկելու մտադրությունը։ Այն նաև հումորային արձագանք է գտել։
«Սիրելի՛ հավատավորներ, կազմում ենք 30-հոգանոց կույսերի խմբեր, ընտրում ենք մեր մեջից վանահայր, տանը եղած սրբերի մասունքներ, մատյաններ, գավազան վերցնում ու շարժվում ենք Էջմիածին։
Հա, եթե փիլոն ունեք՝ փիլոն էլ բերեք»,- գրել է «Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջը: