top of page

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 4 տուժածներից երկուսը երեխաներ են

  • Aug 18, 2025
  • 1 min read

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա  շտապօգնության բժիշկները:   Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


 
 
!
Widget Didn’t Load
Check your internet and refresh this page.
If that doesn’t work, contact us.
bottom of page