top of page

Հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում

  • Aug 27, 2025
  • 1 min read

Օգոստոսի 27-ին, ժամը 17։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։27-ին: Այրվել են ջրի խողովակի մեկուսիչ շերտը՝ մոտ 60 գմ և 1 տոննա տարողությամբ պլաստմասսե տարա։

 
 
1/3752
bottom of page