«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւս առաջադրվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում
- Armen Sukiasyan

- 46 minutes ago
- 1 min read

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ԱԺ-ում, որոնցից երեքը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են:
Տեղեկացանք, որ այս անգամ եւս ՔՊ նախընտրական ցուցակում առաջադրվել է ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է:
Նշված երեք անձինք էլ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն են:
Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:




















