Ողբերգական դեպք՝ Երևանում․ nրnնվող nւկրաինացու մեքենան հայտնաբերվել է կամրջի մոտ, իսկ մարմինը՝ կամրջի տակ
Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ դրա վարորը, հնարավոր է՝ ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում դեպքի վայր ժամանած մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնեց, որ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում և 2 օր է իրենք փնտրում էին նրան և դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհայտ կորած որոնվում էր։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Comentarios