top of page

Սարդարապատի հուշահամալիրի մոտ բերված բեմը, ամբիոնը, Առաջին ալիքի շարժական հեռուստակայանն ակնհայտորեն շարժման համար չէին. Անթառանյանը՝ Փաշինյանի դեռևս չեղարկված այցի մասին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • May 28, 2024
  • 1 min read


Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների այց Սարդարապատի հուշահամալիր դեռևս չի եղել։

Հաղորդավար Էրիկ Անթառանյանի գրառումից պարզ  է դառնում, որ նման այց նախատեսված է եղել, սակայն Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ուղևորությունը Սարդարապատ, հավանաբար, փոխել են Կառավարության ղեկավարի ծրագրերը։

«Երեկ Սարդարապատի հուշահամալիրի մոտ բերված բեմը, ամբիոնը` զինանշանով, Առաջին ալիքի շարժական հեռուստակայանը, լուսաձայնային տեխնիկան (մի խոսքով՝ ահագին ծախս), ակնհայտորեն, շարժման համար չէին բերված այստեղ, քանի որ այդպես էլ չմիացվեց...»,-գրել է Անթառանյանը։

bottom of page