top of page

«Բարսելոնան» դեռ շարունակում է վճարել 2020 թվականին պաշտոնանկ արված «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Սետյենի աշխատավարձը

  • Sep 17, 2024
  • 1 min read

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոստովանել է, որ կատալոնական ակումբը շարունակում է վճարել իր աշխատավարձը մինչ օրս։

«Նրանք ինձ վերջին աշխատավարձը կվճարեն այս ամսվա վերջին՝ չորս տարի անց»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս պահին 65-ամյա Սետյենը գործազուրկ է։ Նրա վերջին ակումբը եղել է «Վիլյառեալը, որտեղից նա հեռացվել է 2023 փվականի սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Սետյենը գլխավորել է «Բլաուգրանան» մինչև 2020 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում։

1/3398
bottom of page